Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։

Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։

Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: