Ո՞վ է Պեմզաշենում կատարված դաժան սպանության կասկածանքով ձերբակալվածը․ Aravot.am

Ինչպես արդեն հայտնել ենք, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:

Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ձերբակալված 32-ամյա Վ․-ն, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, ծանոթ է եղել այս ընտանիքի նիստուկացին, տեղեկացված, որ 31-ամյա Զարինեի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնում, երբեմն փող ուղարկում։

«Նա մի քանի անգամ շփվել է այս ընտանիքի անդամների հետ, երբեմն նրանց շանը կերակրել է, ամենայն հավանականությամբ այդ պատճառով էլ շունը չի հաչել նրա՝ այդ տուն ներխուժելուց։

Ձերբակալվածը, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրել է, որ Ամանորին ընդառաջ Զարինեի ամուսինը գումար է ուղարկել, հենց այդ պահանջով էլ մտել է այդ տուն։

32-ամյա տղամարդը 3 երեխաների հայր է, նրա՝ հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունենալու մասին պնդումներ կան։

Ոստիկանությունը խիստ հսկողություն է անցկացնում ձերբակալվածի տան մոտ»,- գրում է կայքը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում