ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ է, 36 տարեկան։
Նա ևս ձերբակալվել է։ Հայտնաբերվել է Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 ամյա երեխաների սպանության մեջ կասկածվող երկրորդ անձը, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Նշենք, որ նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր սպանության մեջ կասկածվող Շիրակի մարզի 32-ամյա մի բնակիչ, որը խոստովանել էր։

Գյուղում այս պահին մեծ թվով ոստիկաններ կան, որոնք հսկում են ձերբակալվածների ընտանիքներին։ Քննչական կոմիտեից մեզ խոստացան քիչ անց հավելյալ տեղեկություններ տրամադրել։
