Ինչ խնդիրների կարող է հանգեցնել չափազանց բարձր իմունիտետը

Բարձր իմունիտետը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, ուստի մարդկանց խորհուրդ չի տրվում միջամտել այս համակարգի աշխատանքին։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը։

«Մեզ հզոր իմունային պատասխան պետք չէ։ Օրինակ՝ աուտոիմունային ախտաբանություն, որն էլ հենց հզոր իմունային պատասխանն է, կամ հիպերիմունային ռեակցիան, որի մասին շատերն են լսել։ Ցիտոկինային «փոթորիկը», որը COVID-19-ի ժամանակ սպանում էր մարդկանց, ևս բարձր իմունիտետն է։ Սա է պատճառը, որ ավելի ճիշտ կլինի այս համակարգին չդիպչել», — նշել է Վոդովոզովը։

Նրա խոսքով՝ իմունիտետը, բարեբախտաբար, չի արձագանքում մարդու՝ այն ինքնուրույն բարձրացնելու փորձերին։ Միակ բանը, որը մարդը պետք է անի, իմունային համակարգի չթուլանալուն հետևելն է։ Ինչպես ընդգծել է մասնագետը, իմունիտետի վրա բացասաբար են անդրադառնում հիպոդինամիան, սննդի չարաշահումը, սթրեսներն ու անքնությունը, ուստի այս համակարգի աշխատանքը խթանելու համար հարկավոր է պարզապես բացառել այդ գործոնները։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում