Ադրբեջանը կուտակել է բավարար ուժ Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար

Երկու տարի առաջ Ադրբեջանը հյուծված էր: Նրանք ֆիզիկապես անկարող էին շարունակել պատերազմը և նույնիսկ հանձնված Շուշին չէին կարողանա պահել: Օգնության հասավ Մոսկվան: Ռուս խաղաղապահները զինաթափեցին հայերին ու Ադրբեջանին հանձնեցին ևս մի քանի ռազմավարական բարձունք, իսկ Հայաստանում գրավեցին «ընդդիմադիր» դաշտը` դուրս մղելով ու արգելափակելով բոլոր առողջ ուժերին:
Հիմա Ադրբեջանը կուտակել է բավարար ուժ Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար: Կուտակել է ու անցել է գործի:
Այս ամենում առանցքային դեր խաղացին նրանք, ովքեր Երևանում պահանջում էին օր առաջ պատերազմը կանգնեցնել, իսկ հետո պատերազմը կանգնեցնողին վերակենդանացրին: Սրանք փաստեր են: Չոր փաստեր:
Հիմա նույն մարդիկ ռազմատենչ կոչեր են անում, բայց ինչպես միշտ ենթադրում են, որ առաջին գծում պիտի ուրիշները լինեն: Ուրիշները պիտի զոհվեն, որ իրենք Սոկարի հետ նավթ ծծեն…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: