Դերասաններ Տարոն Իսպիրյանը և Թամարա Պետրոսյանը տուգանվել են 1 մլն դրամով՝ հարսանիք վարելու դիմաց գումար վերցնելու և ՀԴՄ չտրամադրելու համար

Դերասաններ Տարոն Իսպիրյանը (Պոնչ) և Թամարա Պետրոսյանը տուգանվել են մեկ միլիոն դրամով՝ հարսանիք վարելու դիմաց գումար վերցնելու և ՀԴՄ չտրամադրելու համար։ ՊԵԿ-ից հայտնում են, որ հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։

«Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ»,- հայտնում են ՊԵԿ-ից:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: