Ֆուտբոլի միակ ու իրական արքան՝ Էդսոն Արանտես դու Նասիմենտուն հեռացավ կյանքից

82 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։ Այս մասին հաղորդում է AP-ը։

Պելեն երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին և ընկերներին։

Լեգենդար ֆուտբոլիստի մոտ հիվանդությունն ի հայտ էր եկել 2021 թվականին, ինչից հետո նա քիմիոթերապիայի կուրս էր անցել, բայց արդյունքում օրգանիզմը դադարել էր արձագանքել դրան։ Մեկ ամիս առաջ Պելեի ինքնազգացողությունը վատացել էր․ նոյեմբերի 29-ին նա հոսպիտալացվել էր թեստեր հանձնելու և բուժման կուրս անցնելու համար։

«Ֆուտբոլի արքան» պատմության միակ ֆուտբոլիստն էր, որը 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա հրաժեշտ էր տվել ընտանիքի անդամներին և ընկերներին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում