Ծնվել է Շուշաննա Թովմասյանի երկրորդ որդին. դերասանուհին հրապարակել է նորածին որդու լուսանկարը

StarNews.am-ը գրում է․

Ներկայումս ամերիկաբնակ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով լսարանին հայտնի է հատկապես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, երկրորդ անգամ մայրացել է` լույս աշխարհ է եկել նրա երկրորդ որդին։

Դերասանուհին իր ինստագրամյան էջում հիվանդանոցից լուսանկար է հրապարակել` հայտնելով այդ մասին։

«Բարի գալուստ իմ իրականացած երազանք».-լուսանկարին կից գրել է Շուշաննան։
Հավելենք, որ որդուն զույգը տվել է Ադամ անունը։


Ներկայացնում ենք դերասանուհու հրապարակումը և մի քանի այլ լուսանկար:

Հիշեցնենք, որ Շուշաննան և ամուսինը բավականին լավ էին ապրում Հայաստանում և պահանջված էին իրենց մասնագիտության մեջ, բայց որոշեցին տեղափոխվել ԱՄՆ։

Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ այս շրջանում Հայաստան չեն գալու: Ըստ Շուշաննայի՝ իրենք մեկնել են Հայաստանից, քանի որ չունեին աշխատանքային կայունություն, մոտ ապագայում իրենց կյանքը պլանավորում են ԱՄՆ-ում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: