Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Միջին տարիքի տղամարդը անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար հոգեբանական ծառայության հոգեբանները։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Այս պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ բանակցոթյուններ են վարում այդ տղամարդու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին։
Պարեկները Գ. Առաքելյանի հանձնարարականով տարածքը սահմանազատել են և տեղում կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
