«Առավոտից բացարձակ բան չեն կերել»․ 7 անչափահաս երեխաներն ապրում են ծայրահեղ աղքատության մեջ

Բաբայանների անչափահաս երեխաներն այսօր ամբողջ օրը ոչինչ չեն կերել, տանն անգամ հաց չկա։ Ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։

«Այսօր առավոտից բացարձակ բան չեն կերել։ Ուտելիք չկա, խանութներն էլ չեն տալիս։ Պարտքով 20 հազարի սահմանում են տալիս, դա էլ արդեն վերցրել եմ, որ նպաստին տամ։ Այս պահին բացարձակ բան չեն կերել, հաց էլ չունենք»,-ասաց երեխաների մայրը՝ Ոսկի Բաբայանը։

Ընտանիքը բազմանդամ է՝ բաղկացած 12 հոգուց, որից 8-ը մանկահասակ երեխաներ են։ Երեխաները 2, 4, 5, 8, 10, 12, 19 տարեկան են, ամենափոքրը 3 ամսական է, Բաբայանների ավագ դուստրն էլ ամուսնացած է։ Տանն անգամ ամենափոքրի համար սննդամտերք չկա։ «Էրեխեն կաթի փոշի է ուտում, բայց ձեռքս փող չկա, որ վերցնեմ։ Հազիվ ծերը-ծերին հասցնում ենք, մի կերպ յոլա ենք տալիս»,-ասաց մայրը՝ նշելով, որ նորածինը ևս առողջական խնդիրներ ունի։ «Սրտին անցք կա 6 միլիմետրանոց, պետք է տանենք, որ նայեն»։

Նարեկ Կիրակոսյանի Youtube-յան ալիքից

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում