Սուրեն Փահլևանյանը հաստատում է, որ նոր սիրելի ունի. միայն տեսեք` ով է նա

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Սուրեն Փահլևանյանը և Յանա Դանիելյանն ամուսնալուծվել են:

Սուրենն այս առիթով ոչինչ չի մեկնաբանել, սակայն որոշ ժամանակ անց, խոսակցություններ եղան, որ Սուրենը նոր սիրելի ունի: Սուրենին կապում էին բլոգեր Մագայի հետ:

Այս խոսակցություններն ավելի թեժացան, երբ օրերս Սուրենն իր ինստագրամյան սթորի հատվածում հրապարակում արեց, որում իր սիրելիի հետ էր:

Այսպես դերասանը հաստատեց, որ իր կյանքում նոր կին կա, սակայն խոսափեց ցույց տալ նրա դեմքը:

Նշենք, որ հետևելով լուսանկարի աղջկա հագուկապին և եղունգներին, Starnews-ը կարծիք կազմեց, որ նա բլոգեր Մագան է, սակայն այս ամոնը` մեր վարկածն է:

Նշենք նաև, որ ավելի վաղ նրանց ամուսնալուծության լուրի իսկությունը ճշտելու համար Armady.am-ը կապ էր հաստատել Յանայի հետ:

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ես միայն կհաստատեմ, բայց ավել բան ասել այլևս չեմ ցանկանում»,-նշել էր Յանան:

Հավելենք, որ նախկին ամուսինները դուստր ունեն` 11-ամյա Ադելը:

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում