Պարեկները սկսել են ծառայել «շառից հեռու» սկզբունքով. Իոաննիսյանը՝ Երևանի կենտրոնում նրանց գործողությունների մասին

«Այո, պարեկները թերացել են։ Վրաերթից հետո լեգիտիմ էր հրազենով թիրախային խոցման կրակ բացելը (ոչ միայն անվադողերին)»։

Այս մասին՝ անդրադառնալով Երևանի կենտրոնում այս գիշեր տեղի ունեցած հայտնի իրադարձություններին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.

«Խորքային խնդիրն այստեղ այն է, որ ի սկզբանե դրվեցին լավ պրինցիպներ ու պետք է ամեն պարեկ զգար, որ դրանք պահելով պատասխանատվության չի ենթարկվի, պետությունն էլ մեջքին կանգնած կլինի։

Բայց այս մեկուկես տարում պարեկներին մանր-մունր բացթողումների համար այնքան շատ կարգապահական պատասխանատվության ենթարկեցին, որ պարեկները սկսեցին վախենալ դուխով գործելուց։

Վահե Ղազարյանը, որպես ոստիկանապետ, անցյալ տարի պարեկներին այնքան տույժեր է հայտնել, որքան որևէ ոստիկանապետ ոստիկանության որևէ ծառայության ծառայողների երբեք չի հայտնել (թվերը շուտով կհրապարակենք)։ Եվ դա հանգեցրել է նրան, որ պարեկները, որոշակի առումով, սկսել են ծառայել «շառից հեռու» սկզբունքով։

Իսկ «շառից հեռու» սկզբունքով ծառայողը երբեք զենքը պատյանից չի հանի։ Այո, մեջները դեռ կան պարեկայինի անունը բարձր պահողներ, ովքեր պատասխանատվություն ստանձնեցին ու կրակեցին անվադողերին։

Ոստիկանական համակարգը, քայլ առ քայլ, պարեկներին ուզում է դարձնել «շառից հեռու» սկզբունքով ծառայող միլիցիոներներ, ինչպես համակարգի մնացած մասի 80-90 տոկոսն է»։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վրաերթի ենթարկելնրանցից մեկին, հրավածելպարեկային ծառայության մեքենային, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ «Համեռ» մակնիշի ավտոմեքենայով անցած գիշեր Երևան քաղաքի կենտրոնում խուլիգանական արարքներ կատարած և պարեկների օրինական պահանջներին չենթարկված անձը ձերբակալվել է, նա եղել է թմրամիջոց օգտագործած վիճակում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում