Երբ և ինչ պայմաններում է Դիանա Տոռեսը ներողություն խնդրելու Տաթև Սարգսյանից. սկանդալի հետքերով

Վերջին ամիսներին համացանցի քննարկման ամենաեժ թեմաներից մեկը դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև տարիներ առաջ եղած միջադեպի հանգուցալուծումն էր:

2 տարի տևած դատական գործընթացներից հետո դերասանուհի Տաթեւ Սարգսյանը դատարանում հաղթել է, իսկ դերասանուհի Դիանա Տոռեսը պարտավորվել է ներողություն խնդրել Տաթև Աարգսյանից և գումարային փոխհատուցում տալ զրպարտության և վիրավորանքի համար:

StarNews-ը ցանկացավ ճշտել, թե երբ և ինչպես է լինելու Դիանա Տոռեսի կողմից ներողություն խնդրելը Տաթևից:

Սակայն դերասանուհի Դիանա Տոռեսը հրաժարվեց պատասխանել մեր հարցին: Նա կարդաց մեր հաղորդագրությունը, սակայն այն անպատասխան մնաց:

Նշենք, որ փորձել ենք մեկնաբանություն ստանալ նաև Տաթևից, ինչը ևս հաջորդիվ կներկայացնենք:

Հիշեցնենք, որ Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում, ինչի արդյունքում սույն դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝ վերջինս ինստագրամյան իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Տաթևը դիմել էր դատարան իրեն զրպարտելու և վիրավորելու համար:

Նշենք, որ StarNews-ը նաև ներկայացրել էր Ամալյա Հովհաննիսյանի Look & Face հաղորդման շրջանակներում դերասանուհի Տաթև Սարգսյանի անկեղծ խոստովանությունը թեմայի վերաբերյալ: Տաթևը հետևյալն էր ասել.

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում