Մեզ մոտ ամեն ինչ լավ է… Ռոզա Դավթյանը` իր և Կարեն Ասլանյանի սիրավեպի լուրերի մասին

Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից: Նա հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի «Look&Face» հաղորդմանը, որի շրջանակում անկեղծ զրույց է ունեցել:

StarNews-ը հետևել և առանձնացրել է Ռոզայի մասին պատմող հետաքրքիր մանրամասներ:
Հաղորդավարուհին հնչեցրեց ամենասպասված հարցը, այն է՝ Կարեն Ասլանյանի և Ռոզա Դավթյանի հարաբերությունների մասին։ Ամալյան նաև նշեց, որ այն հայացքով որով Կարենն է նրան նայում լրիվ այլ է.
Ռոզան այսպեա պատասխանեց.

«Ես երբ գալիս էի հյուր ինքս ինձ ասացի, որ պետք է լինի մի տարածք, մի ներքին բան որը միշտ քոնը պետք է մնա ու ես կարծեցի, որ անձնականը ամենաճիշտ տարբերակն ա դրա համար։ Ես ու Կարենը հոյակապ ընկերներ ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է տաղավարում, դրանից դուրս մենք երբեմն շփվում ենք, բայց իմ անձնականը միայն իմն ա, ոչինչ չեմ հերքում կամ ոչինչ չեմ փաստում։
Ես մի բան կասեմ` էն ինչ իրականում կա առանց իմ ասելու կամ մեկ ուրիշի հերքելու կամ փաստելու միշտ երևում ա, թողնենք ժամանակի վրա, ամեն բան ցույց կտա ճիշտը»:

Զրույցի ընթացքում Ռոզան նաև նշեց, որ մինչ սերիալում նկարահանվելը զուգընկեր չի ունեցել, սակայն չի նշանակում, որ հիմա ևս չունի։
Դերասանուհին, իհարկե փորձեց հստակ ոչ մի պատասխան չտալ իր անձնականի մասին, սակայն ամեն բան ավելին քան պարզ է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում