Մահճակալին չհասած՝ Սաակաշվիլին ընկնում է ցած (տեսանյութ)

CNN-ը նոր տեսանյութ է ցուցադրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի պալատից։ 

Հիվանդանոցի տեսահսկողական խցիկով նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է նա անկողնուն չհասած՝ ցած ընկնում:

Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիին ձերբակալել են 2021 թվականին, որից հետ քաղաքական գործիչն անազատությունը կրում է Ռուսթավի քաղաքի բանտում։ 

2022 թվականի մայիսից առողջական վիճակի վատթարացման պատճառով նա գտնվում է «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում։

Նրա կողմնակիցները պնդում են, որ Սաակաշվիլին պետք է անհապաղ բուժում ստանա արտերկրի կլինիկաներում, ինչին կտրականապես դեմ են Վրաստանի իշխանությունները։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: