Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին արգելափակվել էին 50 ավտոմեքենա, որից 3-ը՝ շտապօգնության

Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան շերտում, միակողմանի փակելով ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 04։02-ից 05։11-ը Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա (95 քաղաքացի), որից 3-ը՝ շտապօգնության ավտոմեքենա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: