Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 15.133 միավոր և գրավեց առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր:

Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն էր աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի, իսկ հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է օղակների վարժությունում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: