Երևանում հայտնի գործարարի Range Rover-ով վրարթի է ենթարկվել 13-ամյա տղան, երեխան շպրտվել ու կրկնակի վրաերթի է ենթարկվել ավտոբուսի կողմից

Երեկ՝ փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Ղազախյանը իր վարած Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի ավտոմեքենայով Զ․ Սարկավագի 106/1Բ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Գևորգ Ս-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան շպրտվել է ու կրկնակի վրաերթի ենթարկվել Երևանի բնակիչ 46-ամյա Տիգրան Գալստյանի վարած Hyundai մակնիշի 0320Պ համարանիշի ավտոբուսի կողմից։ 

Վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչի պաշտոնակատար Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է հայտնի գործարար, «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին, ավտոմեքենան էլ հաշվառված է նրան պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ Իսկ ավտոբուսը հաշվառված է «Հարթ ուղի» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: