Գնաս երկրիդ համար կռվես, դառնաս կես մարդ ու քո երկիրը քեզ չօգնի… Գոռին մեր օգնությունն է պետք. ՏԱՐԱԾԵՔ

Սամվել Հայրապետյանը գրում է. Գնաս Երկրիդ համար կռվես, վիրավորվես, դառնաս կես մարդ, մի տոննա հիվանդություններ շալակես` տո էլ հոգեկան, էլ երկիմաների… ու քո երկիրը քեզ չօգնի, ընկնես կոպեկ կոպեկ փող հավաքես Գերմանիա գնալու համար, որ գոնե փորձես, որ գոնե կես մարդ լինելով էլ կարողանաս ապրել… նեռվայնացած եմ։ Ծանոթացեք Գոռն ա… Գոռի կյանքը փրկելու համար փող ա պետք, որտև ինքը ունի չունի մի մամա ունի…

Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ եւ անծանոթ մարդիկ, խնդրում եմ անտարբեր մի անցեք եւ մի քանի րոպե ձեր ժամանակից տրամադրեք եւ ընթերցեք այս գրառումը:

Նկարում պատկերված է 44 օրյա պատերազմի ժամանակ 2 անգամ վիրավորում ստացած մեր հերոս տղաներից մեկը՝ Գոռ Հակոբյանը, ով վիրավորվել է Հադրութում եւ մինչեւ այսօր ստանում է բուժում: Ապրում է Հրազդանում, իր մայրիկի հետ: Գոռը բավականին երկար եւ դժվար ճանապարհ է անցել, դեռ շարունակում է անցնել եւ պայքարել իր կյանքի համար, իսկ պատերազմի ընթացքում մեր հերոսը ձեռք բերելով հոգեկան եւ հոգեբանական խնդիրներ որոշ ժամանակ անգամ գտնվել է հոգեբուժարանում:
Ժողովուրդ ջան անհրաժեշտություն է առաջացել 2-րդ անգամ դրամահավաք կազմակերպել, մոտավորապես 2-3.000.000 որպեսզի մեր հերոսը մեկնի Գերմանիա, քանի որ պետության կողմից չի եղել ոչ մի աջակցություն։

Նշեմ, որ Գոռին 1.000.000 դրամական օգնություն է տրամադրել իմ լավ ընկեր Sey Yaylakhanyan ը իր ՄԵՆՔ խմբի մեծ բանակի հետ միասին։

Խմբի տրամադրած ամբողջ գումարը բավականեցրել է միայն վերականգնողական կուրսերին եւ հիմա Գոռին անհրաժեշտ է բուժում Գերմանիայում, քանի որ երիկամները արդեն դադարում են կատարել իրենց ֆունկցիաները, իսկ Հայաստանում բժիշկները անհանարին են համարել այդ բուժումը:

Մեր հերոսը պետք է բուժվի եւ շարունակի ապրել իր նորմալ կյանքով։Եկեք բոլորս համախմբվենք եւ միահամուռ ուժերով, ով ինչքան կարող է օգնենք մեր ՀԵՐՈՍԻՆ:

Ստորեւ ներկայացված են բոլոր բժշկական փաստաթղթերը:

Հաշվեհամարները թողնում եմ այստեղ եւ խնդրում եմ անխնա տարածել
Անչափ շնորհակալ եմ, որ անտարբեր չեք։
ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐ
_______________________
քարտի վրայի թվեր (քարտից-քարտ փոխանցում)
4318 2700 0048 8534
Ստացող՝ Ջուլիետա Սարգսյան
_______________________
Քարտային հաշվեհամար
11800484946900
ID BANK
_______________________
IDRAM
790870252

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում