«Քեզ հանգիստ պահի, այ տղա», «Լրի՞վ ես ցնդել». Վեճ ԱԺ-ում

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը հանկարծ վեր կացավ ու ձեռքերը պարզած քայլեց դեպի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որը մինչ այդ մտահոգություն էր հայտնում Հայաստանից Թուրքիա արտահանվող ոսկու հումքի ծավալների վերաբերյալ։

«Քեզ հանգիստ պահի, ա´յ տղա»,-արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը՝ կանգնելով իր վրա եկած իշխանական պատգամավորի դիմաց։

«Արան էլ ես…»,-Սիսակ Գաբրիելյանը ձայնը կորավ մյուս պատգամավորների հանդարտացնելու կոչերի մեջ։

«Խելոք պահի քեզ»,-ասաց Ավետիսյանը։

«Ցնդե՞լ ես լրիվ»,-շարունակեց ՔՊ-ականը։

Այս ընթացքում կողմերին բաժանելու հասան հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանը, Հովիկ Աղազարյանը։

«Ես ընդամենը հարց եմ տալիս, թե ի՞նչ է մտահոգիչ։ Պատասխանո՞ւմ ես, թե՞ ագրեսիվ ես»,-չէր հանգստանում Սիսակ Գաբրիելյանը։

«Վերջացրեք, թարգեք, վսյո, պարոն Գաբրիելյան, աթոռը վեկալ, արի ըստեղ։ Ժողովուրդ, եթե էս խոսակցությունը չեք դադարում, կարող եմ նիստն ընդմիջել»,-հայտարարում էր Բաբկեն Թունյանը՝ խորհուրդ տալով Գաբրիելյանին մտքերի փոխանկման հատվածում խոսել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում