Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է

Ինչպես արդեն հայտնել էին՝ Հակակոռոպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործի քննման ընթացքում Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, ինչի հետևանքով դատական նիստը հետաձգվել է։

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեցին Բարձրագույն դատական խորհրդից։

Նիստի ընթացքում Գասպարյանը հայտնել էր վատ ինքնազգացողության մասին, բարձրացել էր նրա ճնշումը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով):

Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու մեջ։

Նրանց վերաբերյալ 2 առանձին գործերը միացվել են և քննվում են մեկ վարույթում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում