Աշխարհի ամենաերկար լեզվով մարդը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)

Աշխարհի ամենաերկար լեզվով մարդը, որն ԱՄՆ-ի բնակիչ է, Գինեսի նոր ռեկորդ է սահմանել, գրում է Mirror-ը։

Կալիֆոռնիայից Նիք Ստոբերլն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար լեզուն ունենալու համար, սակայն վերջերս տղամարդը նոր ռեկորդ է սահմանել: Ամերիկացին լեզվի օգնությամբ ջենգա խաղից հանել է հինգ բլոկ. դրա համար նրանից պահանջվել է 55 վայրկյան։

Բացի այդ, Ստոբերլը նաև նկարներ է նկարում իր լեզվով՝ ոգեշնչված Էնդի Ուորհոլի աշխատանքներից։ Տղամարդը նաև գտել է իր ֆիզիկական յուրահատկության կիրառությունն առօրյա կյանքում։

«Եթե ես ուտելիս կեղտոտեմ դեմքս, կարող եմ պարզապես լիզելով մաքրել ուտելիքը: Դա էկոլոգիապես մաքուր է, անձեռոցիկներ պետք չեն»,- ասել է ամերիկացին։

Ստոբերլը հպարտանում է Գինեսի ռեկորդների գրքում իր տիտղոսներով և ասում է, որ իր կյանքը փոխվել է առաջին ռեկորդից հետո:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: