7-ամյա Հայկը մեր բոլորի օգնության կարիքն ունի

Խնդրում եմ տարածել !❗️

Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված երեխան 7-ամյա Հայկն է: 2022թ. դեկտեմբերի 28-ին բժիշկները նրա մոտ հայտնաբերել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այս ամիսների ընթացքում ստացել է քիմիոթերապիայի կուրսեր, որի արդյունքում նկատվել է դրական դինամիկա: Այս կարևոր ձեռքբերման համար շնորհակալ ենք Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին: 😊

Երեխայի հիվանդությունը դեռևս ամբողջովին չի նահանջել և նրա լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է հնարավորինս շտապ իրականացնել ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, վերջինս պետք է իրականացվի Սանկտ-Պետերբուրգում, որի համար անհրաժեշտ է շուրջ 38.700.00 դրամ: Փոխպատվաստումն իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել 33.700.000, քանի որ 5.000.000 դրամ փոխանցվելու է Հայկի ծնողների ու հարազատների կողմից։

Հայկը շատ հասուն փոքրիկ է, ըստ մայրիկի՝ վախեր գրեթե չունի, դիմանում է իրեն տրված բոլոր փորձություններին: Երեխան սիրում է մեքենաներով խաղալ, երազում է մեծանալ ու իսկական մեքենաներ վարել: 🥰

Սիրելի ընկերներ, փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարն ընտանիքի համար անհասանելի է, այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց՝ օգնելու 7-ամյա Հայկին հաղթահարելու այս դժվարին հիվանդությունն ու վայելելու իր անհոգ մանկությունը։ Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել երեխայի կյանքը։

Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/3zCGVv3

Ինչպես նաև հետևյալ կերպ.

ArCa — 4083090010040213 (Visa card)

Idram — 265680346

Սբերբանկ — 2202202319256560 (Ստացող: Елена Гагиковна)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Հայկ Պողոսյանի բուժման նպատակով»)

AMD — 1570070033850100

USD — 1570070033850101

EUR — 1570070033850146

RUB — 1570070033850158

Միջազգային փոխանցման համար՝ https://bit.ly/33Ocjun
Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3UbuiRf

Շնորհակալություն ենք հայտնում «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Հայաստանում հասանելի երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում