«Որևէ բան բացառել հնարավոր չէ». ինչ զարգացումների սպասել ադրբեջանական գործողությունների մասով

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի բացառում, որ սահմանին կրկին կարող են լինել սադրանքներ:

«Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց եկեք այս պահի դրությամբ գնահատենք, ինչ կտանք, դա ընդունեք իրականություն», — Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Փոխնախարարը հայտնեց, որ առաջնագծում այս պահին իրավիճակը հանգիստ է և լրագրողի դիտարկմանը, թե հակառակորդը մեր տարածքներում տեղակայվել և հենակետեր է դրել, արձագանքեց, որ հայկական կողմն էլ է ինժիներական աշխատանքներ իրականացնում, և երեկվա սադրանքը հենց այդ ինժեներական աշխատանքների ժամանակ է տեղի ունեցել:

Վերջինս հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին. «Ցավոք, երեկ ունեցել ենք զոհեր, վիրավորներ, նրանց առողջական վիճակի հետ կապված ևս պարբերաբար տեղեկություններ ենք ներկայացնում»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: