Հայտնի են Երևանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները: ԵԱ առաջին օրը պայքարի մեջ են մտել 45 կգ և 49 կգ քաշային կանայք:
45 կգ քաշային կարգում պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար 72 կգ և 90 կգ արդյունքով առաջին տեղում թրքուհի Չանսու Բեկթաշն է եղել: Նա երկամարտում գրանցել է 162 կգ արդյունք:
Նույն քաշային կարգում երկրորդը Ռումինիայից Կոսմինա Պանան (երկամարտ` 153 կգ), իսկ եռյակի վերջում` իսպանացի Մարթա Գարսիան (երկամարտ` 153 կգ) է եղել:
Մրցումային առաջին օրը մեդալների համար պայքարի են դուրս եկել նաև 49 կգ քաշային կանայք:
49 կգ քաշային կարգում Եվրոպայի նոր ռեկորդով ոսկե մեդալակիր է դարձել Ռումինիայի ներկայացուցիչ Վալենտինա Կամբեյը: Նա երկամարտում գրանցել է 195 կգ արդյունք:
Երկրորդը երկամարտի 183 կգ արդյունքով իտալացի Զուլիա Իմպերիոն է, իսկ եռյակի վերջում Ուկրաինայից Անհելինա Լոմաչիսկան է` երկամարտի 176 կգ արդյունքով: