Հայ մարզիկը սանձել է 140 և 145 կիլոգրամանոց ծանրաձողերը և արդեն նվաճել փոքր ոսկե մեդալ

Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել 67 կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Գոռ Սահակյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը, որտեղ առավելագույն արդյունք է ցույց տվել Գոռը: Հայ մարզիկը սանձել է 140 և 145 կիլոգրամանոց ծանրաձողերը և արդեն նվաճել փոքր ոսկե մեդալ: Երկրորդ տեղում ընթացող թուրք մարզիկը բարձրացրել է 141 կիլոգրամ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից երկուսն են առայժմ ավարտել ելույթները։ 55 կգ քաշային կանանց մրցապայքարում Իզաբելլա Յալյանը նվաճել է 3 բրոնզե մեդալ։ Նույն քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: