Երեկ՝ ապրիլի 23-ին, Արագածոտնի մարզի Արագած գյուղի հանդիսությունների սրահներից մեկում էին հավաքվել նույն գյուղի բնակիչները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք նշում էին իրենց գյուղի ամենաերկարակյաց բնակչուհի Արևհատ Մանուկյանի ծննդյան օրը։
Ապրիլի 21-ին Ա․ Մանուկյանը, ով ունի 3 տղա, 2 աղջիկ, 15 թոռ, 25 ծոռ և 3 կոռ, դարձավ 100 տարեկան։
Ներկա էին նաև ոչ միայն տատիկի հարազատները, համագյուղացիները, այլև նրան ճանաչողներ։ 1 դար ապրած տատիկը միայն մի բան էր ցանկանում․
«Բալե՛ս, աշխարհքին, էս մեր հայությանը խաղաղություն լինի՝ սաղ կամաց-կամաց կլինի։ Էն մեր ջահել տղերքն էլ իրենց ծառայությունը պրծնեն, հանգիստ հետ դառնան իրենց տները»։
Ֆոտոլագրողը հայտնում է նաև որ Արագածոտնի մարզի Արագած գյուղը ոչ միան Հայաստանում ու ԱՊՀ-ում, այլև աշխարհի շատ երկրներում հայտնի է իր հերոսներով, իր բարի ու աշխատասեր բնակիչներով։