Աննախադեպ արդյունք ՀՀ-ում. 480 գրամ քաշով ծնված տղան 127 օր անց դուրս է գրվել առանց առողջական խնդիրների (տեսանյութ)

480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից:

Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ն:

Նա ծննդատան նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 127 օր: Սա աննախադեպ արդյունք է ոչ միայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի պատմության մեջ, այլև ամբողջ Հայաստանում:

Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հղիին կեսարյան հատում էր կատարվել 26 շաբաթականում՝ մոր և նորածնի կյանքը փրկելու համար: Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր է եղել՝ 480 գրամ:

4 ամիս, 7 օր նորածնային բաժանմունքի բժիշկները, բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ պայքարել են Սամվելի կյանքի համար: Սամվելն արդեն տուն է գնում հաղթանակած և առանց առողջական խնդիրների:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում