Նոր մանրամասներ Էրդողանի առողջական վիճակի մասին

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի մասին։ Նրա խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը:

Նախարարը Էրդողանի առողջական վիճակը շատ լավ է անվանել՝ հավելելով, որ վիրուսի ազդեցությունն օրգանիզմի վրա նվազել է։ «Ես հանդիպեցի նրան, նա իր ողջույններն է ուղարկում: Շատ մոտ ապագայում նա կշարունակի աշխատել»,- ասել է Քոջան։

Հիշեցնենք՝ Էրդողանի ինքնազգացողությունն ուղիղ եթերում կտրուկ վատացել էր ապրիլի 25-ի երեկոյան, եթերն ընդհատվել էր, հայտարարվել էր, թե Թուրքիայի առաջնորդը ստամոքսի հետ կապված թեթև խնդիր ունի մրսածության հետևանքով:

Լրատվամիջոցները, սակայն, երեկվանից հրապարակումներ են անում այն մասին, որ Էրդողանը ինֆարկտ է տարել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: