Մահացել է հայտնի դերասանը (լուսանկար)

Մահացել է բրիտանացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան Դեյլ Միքսը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Հայտնի է, որ «Զուտ անգլիական սպանություններ» հեռուստասերիալի աստղը մահացել է Սաութ Շիլդսի հիվանդանոցում սրտի անբավարարությունից։ Դերասանը 47 տարեկան էր։

«Ահավոր դժվար է: Հարազատ և լավագույն ընկեր: Հանգչիր խաղաղությամբ, Դեյլ Միքս։ Ծիծաղելու ավելի քիչ պատճառներ կան, քանի որ այժմ չենք կարող կատակով կիսվել քեզ հետ», — ասում են Միքսի հարազատները:

Դեյլ Միքսը լայն լսարանին հայտնի էր նաև այնպիսի նախագծերում իր դերերով, ինչպիսիք են Emmerdale, Catastrophe, Donor, Heartbeat, The Hunt for Raul Mot և այլն: Խաղացել է նաև թատրոնում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: