Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորումը:

«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:

Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ՝ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: