Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՀՀ ՊՆ

Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրության փոփոխության դեպքում հանդես կգա հաղորդագրությամբ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում