Բոլորը շատ լավ գիտեն, որ այսօր մենք ունենք բոլոր հնարավորություններն այս տարածաշրջանում (Ղարաբաղում) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ուստի խորհրդարանը (խմբ․ Արցախի խորհրդարան) պետք է լուծարվի, իրեն նախագահ անվանող անձը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող են լինել մեղմացումներ և կարող է խոսք գնալ համաներման մասին»։
Բաքվի բռնապետը այսօր Լաչինում նշել է այն «միակ ճանապարհը, որը մնացել է ղարաբաղահայության համար». «դա Ադրբեջանի օրենքներին ենթարկվելն է, Ադրբեջանի օրինական, նորմալ քաղաքացի դառնալը, իր կեղծ «պետական ատրիբուտները» աղբամանը նետելը և խորհրդարանը ցրելը։
Կարծում ենք, որ իրենք կհասկանան, իրենք կգան և քայլ կանեն Ադրբեջանի դրոշի ներքո ապրելու համար։ Մենք սպասում ենք դրան։ Ուստի որևէ այլ քայլ չենք ձեռնարկում, և կարծում եմ, որ երկուսուկես տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պետք է արթնացնեն դրանք, արթնացնեն այդ երազից, այդ երազներից»:
Ալիևը հավելել է․ «Ցավոք, նրանք մինչև հիմա ինչ-որ մեկի վրա հույս են դնում, թե ինչ-որ մեկը կգա և կփրկի իրենց, ինչ-որ մեկը կգա և կպատերազմի Ադրբեջանի հետ։ Այս ամենը անհեթեթություն է»: