Անօդաչուները գրոհել են Կրասնոդարի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանը (Video)

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է Սևերսկի շրջանի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Դրա հետևանքով հրդեհվել է մազութի թորման գործարանը, գրում է kommersant.ru-ն։

Մոսկվայի ժամանակով 4:37-ին նահանգապետը հայտարարել է, որ հրդեհը մեկուսացվել է։

«Սևերսկի թաղամասում՝ հրդեհ «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում. այրվում է մազութի թորման բլոկներից մեկը։ Նախնական պատճառը անօդաչու թռչող սարքն է»,- ասել է նահանգապետը Telegram-ում։

Երկու օր առաջ անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել նույն Սևերսկի թաղամասի «Իլսկի» նավթավերամշակման գործարանի վրա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: