Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։

Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: