«Փաստ». Առաջիկա օրերին Արման Թաթոյանը կհայտարարի նոր շարժման ստեղծման մասին

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին կհայտարարվի նոր շարժման ստեղծման մասին: Ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում դրա մասին կհայտարարի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա հատկապես վերջին շրջանում ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ է:

«Փաստ» թերթի տեղեկություններով, հնարավոր է, որ Արման Թաթոյանը նաև հայտարարի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, ինչը կարող է էլ ավելի սրել առանց այդ էլ սպասելի բավական թեժ ու սուր ընտրապայքարը՝ հաշվի առնելով այս պահին հայտնի, ինչպես նաև սպասվող թեկնածուների մասնակցությունը: Երեկ օրվա ընթացքում փորձեցինք տեղեկությունը ճշտել Արման Թաթոյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: