Այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել «պատերազմական կոնվեերը» կանգնեցնել. Նիկոլ Փաշինյան

2018 թվականի առաջին գործը, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բանակցային նախորդ շրջանի գործընթացը ուսումնասիրելն է  եղել։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում այսօր նա հայտարարեց՝ 2019 թվականին ինքը բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանել է «պատերազմական կոնվեեր»։

«Տրամաբանությունը հետևյալն է՝ խաղաղությամբ տուր ինձ այն, ինչ ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը ու իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք  կարող են կոնվեերը կանգնեցնել, ինչպես է հնարավոր դա կանգնեցնել ու, ես, այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեերը կանգնեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, թե բանակցային գործընթացից այն, ինչ 2018 թվականի դեկտեմբերին գիտեր բանավոր, 2019 թվականի դեկտեմբերին գիտեր արդեն գրավոր։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: