Իսակովի պողոտայում 23-ամյա վարորդը մեքենայով ընկել է դիտահորի մեջ

Հունիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հատնում է Shamshyan.com-ը, ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, ՌԴ և Հայաստանի քաղաքացի 23-ամյա Հովհաննես Կարապետյանն իր վարած Lexus LX մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում, ճանապարհի բաց դիտահորի պատճառով ընկել է դրա մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն և առաջ ընթանալով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: