Կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ «Հայաքվե»-ի նախաձեռնությանը. Արթուր Վանեցյան

Այսօր միացել եմ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Շատ կարևոր եմ համարում, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ այցելեն համայնքապետարաններ և իրենց ստորագրությամբ սատար կանգնեն Արցախին։ Ուստի, կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ «Հայաքվե»-ի նախաձեռնությանը՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», — գրել է Վանեցյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում