Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն նախօրեին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության և քննարկումների ժամանակ ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենի կայքից։

Պետքարտուղար Բլինկենն ընդգծել է է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն տևական և արժանապատիվ խաղաղություն տանող բանակցությունների դրական առաջընթացը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: