Մտածելու բան ունենք. Ժաննա Անդրեասյանը՝ զինանշանի փոփոխության մասին

Զինանշանի փոփոխության վերաբերյալ այս պահին որևէ աշխատանքային խումբ չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Իհարկե, հարցը ձևակերպված է և դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային գործընթաց չկա։ Ես, որպես այդ ոլորտը համակարգող նախարար, առաջին հերթին կարիք ունեմ լսելու մասնագետների պրոֆեսիոնալ կարծիք»,-ասաց նախարարը։

Արձագանքելով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնած պետության հետ կապ չունեն՝ նախարարն ասաց.

«Ես կարծում եմ, որ մենք մտածելու բան ունենք, և այդ մտածելու բանը ձևակերպված է նաև մասնագիտական դաշտի կողմից։ Դա այն հարցերից է, որի շուրջ պետք է ավելի երկար աշխատանք տանենք, որպեսզի փոփոխությունների անհրաժեշտության մասին ավելի հստակ պատկերացում ձևավորվի»։

Նախարարն ասաց, թե, իր կարծիքով, պետական խորհրդանիշները պետության դեմքն են և որևէ փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված ու հասկացված լինի.

«Մենք պատմությունից չենք հրաժարվում, ուղղակի պետք է հասկանալ՝ ինչպես ենք վերաբերվում մեր ներկային։ Մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը»։

facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում