Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։
Նա նշել է, որ ոչ մի երկիր չի կարող միանալ դաշինքին, քանի դեռ իր տարածքում պատերազմ է։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ռազմական գործողությունների ավարտից հետո, այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում կասկած չկա. հարցն այն է, թե կոնկրետ երբ ուկրաինական պետությունը կդառնա դաշինքի անդամ, ասել է Բայդենը։
Նա նաև ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն պարտվել է, և այժմ նա «իրական խնդիր ունի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից».
Նա ոչ մի կերպ չի կարող հաղթել Ուկրաինայի պատերազմում, ընդգծել է ամերիկացի 80-ամյա առաջնորդը։