Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և Արցախում, և դրանից դուրս, այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Պահը օրհասական է, Աստված պահապան Արցախին, ուժ ու կորով մեր ժողովրդին»,- ասաց նա ու նախագահական նստավայրից միացավ նստացույց հայտարարած քաղաքացիներին: