Երևանում վթարի ենթարկված մեքենայից դուրս է բերվել 38-ամյա քաղաքացու դին

Հուլիսի 20-ին՝ ժամը 00։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայում կա արգելափակված դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ի (ծնված 1985 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: