ՃՏՊ Տափերական գյուղի մոտակայքում. կա զոհ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:36-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին` Տափերական գյուղի մոտակայքում, «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները ուղևորներ Գ․ Մ․-ին (ծնված 1960 թ.) և Յ․ Վ․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում