Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական «Շիրվան-Արազ» ռազմաարդյունաբերական գործարանում այսօր տեղի է ունեցել պայթյուն։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում։

Հաղորդվում է, որ ձեռնարկությունում զինամթերքի պայթյունի հետեւանքով կան տուժածներ. մեկ աշխատող մահացել է, մյուսը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել։

Փաստի առթիվ Շիրվան քաղաքի դատախազությունում քննություն է սկսվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: