«Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի կանի ու ես իր կողքին եմ լինելու միշտ». Անահիտ Սիմոնյանը պատասխանել է որդուն վերաբերող քննադատություններին

Ինչպես հայտնել էր Tert.am Life-ը ոճաբան և երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու հետ մեկնել է հանգստի Հունաստան: Օգտատերերից մեկը գրել է Անահիտ Սիմոնյանին` քննադատելով Արման Հակոբյանի սանրվածքը, իսկ երգչուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է նամակագրությունը:

«Առաջին և վերջին անգամ եմ գրում, որ հանգիստ թողեք երեխուս մազերը: Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի կանի ու ես իր կողքին եմ լինելու միշտ: Եթե ձեզ ձեր դեռահաս տարիքում թույլ չեն տվել ինքնահաստատվել և ինքնաարտահայտվել՝ դա բացառապես ձեր ծնողների բացթողումն է: Արմանի սանրվածքը բացառապես իր ցանկությունն է: Դիմում եմ բոլորին, ովքեր իրենց պարտքն են համարում Արմանի մազերի մասին կարծիք արտահայտել: Ձեր կարծիքը մեզ հետաքրքիր չի և դուրս հրավիրեք ձեզ մեր էջերից: Զբաղվեք ձեր և ձեր երեխաների սանրվածքով և դաստիրակությամբ»,- գրել է Անահիտ Սիմոնյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: