Ադրբեջանցիները պայման են դրել.ո՞ր պարագայում մարդասիրական օգնությունը կարող է փոխանցվել Արցախին

«Ազատագրված տարածքներում» Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, թե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բաց է հումանիտար բեռներ տեղափոխելու համար, եւ «այն օգտագործելուց հրաժարվելը լիովին անհասկանալի է»․

«Այստեղ միայն մեկ նպատակ կա՝ քաղաքական շոու և քաղաքական շահարկումներ։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհը բաց է բեռնափոխադրումների համար»,- ասել է նա։
Բաքվից պնդում են՝ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահները արդեն տևական ժամանակ շարունակում են բանակցությունները։ Մարդասիրական օգնության բեռնատարները կանգնած են Հաքարի կամրջի մոտ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: