«Դեռ որևէ տեղաշարժ չկա մեքենաների տեղաշարժի հետ կապված։ Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում ու քայլերի որոշակի հաջորդականություն։ Այս պահին որևէ արձագանք չենք ստացել, սպասում ենք արձագանքի»։ Այս մասին քիչ առաջ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
«Համապատասխան կարգով դիմել ենք ՌԴ խաղաղապահներին։ Համապատասխան օղակներով դիմել ենք նաև ադրբեջանական կողմին, բայց պատասխան այս պահի դրությամբ չունենք։ Քար լռություն է տիրու՞մ։ Այո, կարող ենք դեռևս նաև այդպես ասել»,- հավելեց նա։