Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս պահին «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցության գրաuենյակում ուղիղ եթերnվ ելույթի ժամանակ հայտարարեց, որ հնարավոր չեղավ, որպեսզի բացառվեն ընտրակաշառքները, սակայն մեծ հաշվով արդյունքները գոհացուցիչ էին:
Նա նշեց, որ ընտրություններին մասնակցած առողջ ուժերին փորձելու են կառավարության շուրջ համախմբել երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար: Նա ասաց, որ պետք է համերաշխության ու միասնականության շուրջ բոլորը համախմբվեն: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» թիմին, ինչպես նաև նշեց, որ վերջիններս անցել ու հաղթահարել են դժոխային փորձությունները: Փաշինյանը հայտարարեց, որ ընտրության արդյունքները բարոյականության ու ժողովրդի հաղթանակն էր:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռևս քվեարկության բոլոր տվյալները չէ, որ հրապարակվել են, բայց իրենց ունեցած տեղեկությունները բավարարում են, որպեսզի հայտարարեն, որ իրենք խորհրդարանում լինելու են բացարձակ մեծամասնություն և վաղը նախատեսված հանդիպումը Հանրապետության Հրապարակում կլինի երկաթյա մանդատի հանձնումը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ժամանումից առաջ լայն ժպիտով ու ՔՊ-ականների հետ շփվելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբ էր եկել։